News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երկուշաբթի չնախատեսված այցով Քաբուլ է ժամանել եւ հանդիպել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը

«Հոկտեմբերի 23-ին Քաբուլում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը ու Աֆղանստանի նախագահ Ղանին եւ հաստատել են ԱՄՆ-ի ու Աֆղանստանի պարտավորությունները Աֆղանստանում խաղաղության, կայունության եւ երկարաժամկետ բարգավաճման հասնելու գործում: ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Հարավային Ասիայում ԱՄՆ նոր ռազմավարությունը հստակեցնում է Աֆղանստանի կառավարության եւ տարածաշրջանային գործընկերների հետ աշխատանքի  վերաբերյալ ԱՄՆ պարտավորությունները՝ Աֆղանստանում խաղաղության հասնելու համար»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թիլերսոնը կայցելի Պակիստան եւ Հնդկաստան ու կհանդիպի այս երկրների բարձրաստիճան առաջնորդների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ