News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն են Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի անդամ Ջերոմ Փաուելը, Սթենֆորդի համալսարանի տնտեսագետ Ջոն Թեյլորը եւ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Fox News-ի հետ զրույցում:

«Տեղյակ եք, որ հանդիպում եմ որոշակի թվով մարդկանց հետ: Մեծ մասն ասում է, Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնի թեկնածուների թիվը մինչեւ երկու թեկնածու է կրճատվել՝ Թեյլոր եւ Փաուել: Ես նաեւ հանդիպել եմ Ջանեթ Յելենի հետ, որն ինձ դուր է գալիս»,- նշել է Թրամփը:

«Այսպիսով, թեկնածուները երեքն են, մեկ-երկու մարդ էլ կա: Կասեմ, որ շատ շուտով որոշում կընդունեմ»,- ասել է ԱՄՆ նախագահը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ