News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առաջին համաշխարհային տարիների սիրային նամակը մեկ դար անց պատահմամբ գտնվել է անտիկվար կոմոդում, հաղորդում է The Daily Mail-ը:

Ջորջ անունով զինվորը իր սիրելիին՝ Էյլինին նամակ է գրել 1916 թվականի մարտին: Նա նշել է, որ կարոտում եւ տենչում է վաղ հանդիպմանը, ինչպես նաեւ ամուսնության առաջարկություն է արել՝ նամակի մեջ մատանի դնելով:

«Շատ եմ ցավում, որ այսքան անսպասելի հեռացա քեզանից: Որպես իմ խոստման երաշխիք, որ մի օր կվերադառնամ եւ կամուսնանամ քեզ հետ, դնում եմ իմ տատիկի մատանին», — նշվում է նամակում:

Նա նաեւ ներողություն է խնդրել, որ անձամբ չի կարող խնդրել նրա ձեռքը եւ զգուշացրել է, որ մտադիր է նամակը փոխանցել իր մոր միջոցով:

Անցել է 100 տարուց ավել, իսկ մենք այդպես էլ չենք իմանա, ստացավ Էյլինը նամակը եւ հանդիպեցին արդյոք սիրահարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ