News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանում որոշել են հետաձգել նոյեմբերի 1-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, քանի որ քաղաքական կուսակցությունները թեկնածուներ չեն ներկայացրել։ Այս մասին Reuters–ին  հայտնել է ընտրական հանձնաժողովի նախագահ Հենդրեան Մոհամմեդը։ Թեկնածուների գրանցման ժամկետը լրացել էր անցյալ շաբաթ եւ երկարաձգվել էր մինչեւ երկուշաբթի։ Իրաքի Քուրդիստանի խորհրդարանը պետք է ընտրությունների նոր ամսաթիվ նշանակի։

Կուսակցությունները չեն կարողացել կենտրոնական ընտրությունների վրա անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի պատճառով, անանունության սկզբունքով ասել է իրաքցի մի պատգամավոր։

Անցյալ շաբաթ Իրաքի զորքերը մտել էին Քիրքուք քաղաք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ