News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքը հասել է «ծայրահեղ եւ անխուսափելի» աստիճանի: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իտունորի Օնոդերան՝ ԱՄՆ եւ Հարավային Կորեայի գործընկերներ Ջիմ Մաթիսի եւ Սուն Յունգ Մուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ Հարավային Կորեան այս հարցը պետք է լուծեն: «Հյուսիսային Կորեայի կողմից ստեղծված սպառնալիքը հասել է աննախադեպ, ծայրահեղ եւ անխուսափելի աստիճանի: Հետեւաբար, մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր, որոնք համապատասխանում են սպառնալիքի այս մակարդակին », - ասել է նա:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը համաձայնել է, որ «Հյուսիսային Կորեայի սադրիչ պահվածքը ավելի ու ավելի է վատթարանում»: Մաթիսը վերսկսել է Հյուսիսային Կորեայի հակահրթիռային փորձարկումների իր սուր քննադատությունը` ասելով, որ դրանք «սպառնում են տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ