News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 «Թալիբանը» պետք է հասկանա, որ չի կարող հաղթել ու բանակցություններ սկսի Աֆղանստանի կառավարության հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը չհայտարարված այցով Քաբուլ է ժամանել։

«Հասկանալի է, որ մենք պետք է շարունակենք պայքարը թալիբների դեմ, որպեսզի նրանք հասկանան, որ երբեք ռազմական հաղթանակ չեն տանի»,- հայտնել է Թիլերսոնը լրագրողների փոքր խմբին։

Նրա խոսքով՝ թալիբների շարքերում կան չափավոր ձայներ, որոնք չեն ուզում անընդհատ կռվել։ «Նրանք չեն ուզում, որ իրենց երեխաները կռվեն»։ «Դրա համար էլ մենք ուզում են նրանց ներգրավել հաշտեցման գործընթացում, որը կհանգեցնի խաղաղության ու կառավարությունում նրանց լիարժեք մասնակցությանը», - նշել է նա։ «Նրանց համար կա տեղ կառավարությունում, եթե նրանք պատրաստ են հրաժարվել ահաբեկչությունից, բռնությունից ու լինել հանձնառու կայուն ու բարգավաճող Աֆղանստանին»,- ասել է Թիլերսոնը։

Նա Աֆղանստանի իշխանություններին ներկայացրել է Հարավային Ասիայի վերաբերյալ Թրամփի վարչակազմի նոր քաղաքականությունը։ «Մենք նաեւ ուզում ենք աշխատել տարածաշրջանային գործընկերների հետ, որպեսզի երաշխավորենք, որ տարածաշրջանում չկան սպառնալիքներ»,- ասել է նա ։ «Այս ռազմավարությունը տարածաշրջանի երկրներից պահանջում է դադարեցնել ահաբեկիչներին ապաստան տրամադրելը»։ Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ն նաեւ սերտ համագործակցում է Պակիստանի հետ։ Նա Իսլամաբադ է այցելելու հոկտեմբերի 24-ին, որտեղ տեղի իշխանություններին հայտնելու է, որ նրանց համագործակցությունը ծայրահեղականների հետ ու ահաբեկիչներին իրենց տարածքից արտաքսելն անհրաժեշտ է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ