News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի խոշորացվող Օձուն համայնքի համայնքապետի պաշտոնի համար պայքարող Դոնարա Հախինյանն ահազանգում է. քարոզարշավի անցկացման հարցում խոչընդոտում են իրեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում թեկնածուն նշեց, որ հոկտեմբերի 23-ին Արեւածագ գյուղում նախատեսված հանդիպումը ձախողվել է:

«Գյուղի տարբեր հատվածներում նախապես 10-15 հայտարարություն էի փակցրել հանդիպման մասին:Այսօր լրիվ հայտարարությունները պատառոտված, թափված էին»,- ասում է թեկնածուն:

Հանդիպմանը եկածների թիվը չի անցել 2 տասնյակը: «Մի 15-20 մարդ էր հավաքված:Ես զգացի, որ մեկն իր գարաժից է թաքուն նայում, մեկն իրա բախչից ա թաքուն նայում: Ստեղից-ընդեղից մարդիկ թաքուն նայում էին, վախենում էին առաջ գան:Տարիքով մարդիկ կային, որ մոտեցան, ասին, որ մինչև ժամը 1-ը մարդիկ հավաքվելուց են եղել, որ մեզ դիմավորեն, բայց թույլ չեն տվել, խոչընդոտել են: Խանգարել են, չեն թողել, որ տեղի ունենա մեր հանդիպումը:Ասում էին՝ գյուղապետը թույլ չի տալիս,որ մարդիկ մոտենան, խոսեն, ասել է՝ դուրս չգաք, երբ ձեզ կասեմ, ում համար պետք կլինի, էն ժամանակ դուրս կգաք»,- նշում է Դ. Հախինյանը:

Վերջինս Օձունի համայնքապետի պաշտոնի համար մրցակցում է համայնքի ներկայիս համայնքապետ, ՀՀԿ-ական Արսեն Տիտանյանի ու օձունցի, «Գրուրա» արտադրական կոոպերատիվի տնօրեն Բարսեղ Այվազյանիհետ, որը Օձունի նախկին համայնքապետի որդին է:

Դ. Հախինյանն, ի դեպ, նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Լոռու մարզում համայնքապետի միակ կին թեկնածուն է:

Տպել
Ամենաշատ