News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Իրվայն քաղաքի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Վարդգես Արա Աբգարյանի խումբը իրական ժամանակում ատոմային գործընթացներին հետեւելու տեխնոլոգիա է մշակել: Համալսարանում Աբգարյանը գլխավորում է Տիեզերքի եւ ժամանակի սահմաններում քիմիական նորարարության կենտրոնը (CaSTL):

Գիտնականներն օգտագործում են թունելային սկանավորող մանրադիտակներ՝ կիրառելով եւ ոչ գծային օպտիկական սպեկտրոսկոպիա:

Այս ուժային ֆոտոճառագայթային մանրադիտակներից մի քանիսն արդեն վաճառքի են հանվել:

Դրանք թողարկում է CaSTL-ի հետ համագործակցող Molecular Vista ընկերությունը:

Աբգարյանի եւ իր գործընկերների տեխնոլոգիան օգնում է սկանավորող ճառագայթը մինչեւ 1 անգստրեմի փոքրացնել:

Դա նանոմետրի մեկ տասներորդն է, ինչը տեսանելի սպեկտրում 1000 անգամ կարճ է լույսի ալիքի երկարությունից եւ համեմատելի է մեկ ատոմի ռադիուսի հետ:

Համեմատության համար. Բորովսկի ռադիուսը (Նիլ Բորսի պատվին են անվանել, ջրածնի ատոմի՝ ատոմներից ամենափոքրի միջուկից մինչեւ էլեկիտրոնի ուղեծիր հեռավորությունն է նշանակում) 0,5 անգստրեմ է գնահատվում:

 «Մենք կարող ենք տեսնել, ինչպես են առանձին մոլեկուլներ փոխում իրենց կառուցվածքը, փոխազդում, խզում եւ ձեւավորում են կապերը: Ամեն ինչ իրական ժամանակում եւ տարածության մեջ», - ասել է Աբգարյանը:

Նրա խումբը ոչ միայն այլ գիտնականներին աշխատանքի համար մանրադիտակներ է տրամադրում, այլեւ հետզոտություններ է անցկացնում: Դրանցից մի քանիսը կապված են գերփոքր մասնիկներում տեղեկատվության ներմուծման եւ պահպանման, այսինքն՝ կապված են քվանտային ինֆորմատիկայի հետ:

 CaSTL-ը հաամագործակցում է Հայաստանի գործընկերների, մասնավորապես ԵՊՀ գերարագ օպտիկայի լաբորատորիայի հետ:

«Ինձ մոտ արդեն Հայաստանից մի քանի ասպիրանտներ են աշխատել», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ