News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը Միացյալ Նահանգներին եւ Հյուսիսային Կորեային Ասիայում աճող միջուկային ճգնաժամի կարգավորման առիթով երկխոսության կոչ է արել, հաղորդում է AP-ն:

Սպիտակ տանը հանդիպումից հետո, ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վարչապետն  ասել է, որ Սինգապուրը Կորեական թերակղզում միջուկային զենքի կիրառմանը կտրականապես դեմ է, քանի որ դա տարածաշրջանի անվտանգության վրա բացասաբար է ազդում:

Նա հավելել է, որ «չկա արագ եւ հեշտ լուծում», բայց ընդգծել է, որ «ճնշումն անհրաժեշտ է, ինչպես նաեւ երկխոսությունը», հաղորդում է Reuters-ը:

Նա նաեւ կոչ է արել Թրամփին լավ հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ՝ նշելով, որ Սինգապուրը եւ տարածաշրջանի մյուս երկրները, ուշադիր հետեւում են «Չինաստանի հետ ձեր հարաբերություններին», եւ  դրանք «աշխարհում ամենակարեւոր երկկողմ հարաբերություններն» են համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ