News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

1947 թվականի հոկտեմբերի 31-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան № 168 բանաձեւով հոկտեմբերի 24-ը՝ ՄԱԿ կանոնադրության ընդունման մեկամյա տարեդարձի օրը, հռչակեց ՄԱԿ-ի համաշխարհային օր (United Nations Day)՝ համաշխարհային հանրությանը ՄԱԿ-ի նպատակներին եւ ձեռքբերումներին տեղեկացնելու համար, ինչպես նաեւ իր գործունեությանն աջակցություն ստանալու համար:

ՄԱԿ-ի առաջին փաստաթղթերից մեկը 1948 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն էր: 1971 թվականի  դեկտեմբերի 6-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է հաջորդ բանաձեւը (№ 2782), որում ընդգծվում էր, որ ՄԱԿ-ի օրը պետք է համաշխարհային տոն դառնա, եւ հրահանգվում էր, որպեսզի այն ՄԱԿ անդամ բոլոր երկրներում որպես պետական ոչ աշխատանքային օր նշվի:

Ներկայում ՄԱԿ անդամ է 193 երկիր: ՄԱԿ-ի օրը մտնում է ՄԱԿ-ի շաբաթվա մեջ, որն անցկացվում է հոկտեմբերի 20-ից 26-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ