News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարներ Ջիմ Մաթիսը, Իտունորի Օնոդերան եւ Սոնգ Յանգը դատապարտել են Հյուսիսային Կորեայի «սադրիչ գործողությունները»: Այս մասին ասվում է Ֆիլիպիններում կայացած հանդիպումից հետո երեք նախարարների համատեղ հայտարարության մեջ:

Նրանք կոչ են արել Հյուսիսային Կորեային հրաժարվել իր միջուկային եւ հրթիռային անօրինական ծրագրից, դադարեցնել սադրանքները եւ կատարել միջազգային պարտավորությունները:

Նրանք խոստովանել են, որ Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընդհանուր անվտանգության խնդիրների հետ են բախվում  է եւ հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի  միջուկային եւ բալիստիկ հրթիռների զարգացման հնարավորությունները,  այդ թվում `միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի, երեք երկրների անվտանգությանն ու բարգավաճմանն են սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ