News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում մարտավարական զորավարժությունների ընթացքում սկսվել են մի շարք ստորաբաժանումների մարտունակության ստուգումները: Մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային, հետախուզական, ինժեներական, անօդաչուների եւ բանակային ավիացիայի աջակցությամբ կապի ստորաբաժանումների փորձարկումներն անցկացվում են բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մարտավարական զորավարժությունները օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին կանցկացվեն միավորման հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ: Ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրությամբ գործնականում կփորձարկվի հետախուզակրակային եւ հետախուզահարվածային կոնտուրների կիրառման նոր մեթոդիկան:

Զորավարժությունների ընթացքում զինծառայողները մարտավարական պատրաստականության, մարտական մեքենաների վարման, հրազենից կրակելու եւ մարտական մեքենաների ու տանկերի սպառազինության, ընթացքից եւ շարժման մեջ անշարժ եւ շարժվող թիրախներին հարվածելու նորմեր կհանձնեն: Միավորման վաշտային մարտավարական խումբը մարտական պատրաստականության հիմնական առարկաների գծով համալիր փորձարկում կանցնի, այդ թվում՝ պայմանական հակառակորդի օբյեկտների հետախուզում  եւ հրետանու ու ավիացիայի կրակի ուղղում:

Ստուգմանը ներգրավված է ընդհանուր ավելի քան 500 զինծառայող եւ մոտ 100 միավոր ավտոմեքենա ու զրահատեխնիկա, այդ թվում՝ Մի-24Պ, Մի-8Մտ ուղղաթիռներ եւ ժամանակակից անօդաչու թռչող համալիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ