Հունաստանի լրագրողների առաջատար պրոֆմիությունները բոլոր լրատվամիջոցների երկօրյա գործադուլ են հայտարարել, որը կսկսվի երեքշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով 06.00-ին եւ կավարտվի հինգշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, 06.00-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործադուլը հայտարարվել է հանուն «Լրացուցիչ ապահովագրության միացյալ լրագրողական կազմակերպության փրկության եւ EDOEAP-ի օգնության», որի շնորհիվ լրատվամիջոցների աշխատակիցները լրացուցիչ թոշակ եւ բուժօգնություն են ստանում:
Լրագրողները պահանջում են պահպանել լրացուցիչ սոցալական ապահովագրության համակարգը, դադարեցնել լրատվամիջոցների աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական իրավունքների խախտումները, նաեւ մամուլի ազատություն ապահովել:
Սա մեկ ամսում լրագրողների երրորդ գործադուլն է: