News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած հայազգի բարերար Լեւոն Հայրապետյանի թաղման արարողությանը հայրենի քաղաքական էլիտայից որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել, ներկա է գտնվել միայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ-ի կրտսեր եղբայրը։

Մինչդեռ հայ քաղաքական էլիտան մեծ սիրով մեկնում է երկրից երկիր՝ հարսանիքների, ծնունդների կամ այլ խնջույքների մասնակցելու։ Ընդամենը վերջերս մեծ պատվիրակություն էր մեկնել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին մասնակցելու համար։

Ի դեպ, նախագահականը ցավակցական հեռագիր էլ չհղեց Հայրապետյանի մահվան առիթով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ