News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վինսենթ Վան Գոգի «Վարած դաշտը եւ մաճկալը» (Laboureur dans un champ) նկարը Նյու Յորքում աճուրդի կդրվի նախնական գնահատմամբ ավելի քան 50 մլն դոլարով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Christie's աճուրդի տնից:

Նենսի Լիի եւ Փերրի Բասսայի իմպրեսիոնիստների եւ ժամանակակից արվեստի ստեղծագործությունների հավաքածուում հոլանդացի նկարչի նկարը կդառնա աճուրդի գլխավոր լոտը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին: Christie's-ի ներկայացրած հավաքածուն նշված ժամակահատվածի եւ հետպատերազմական արվեստի 36 աշխատանք է ներառում, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 120 լն դոլարը: «Վարած դաշտը եւ մաճկալը» նկարը Վան Գոգը ստեղծել է 1889 թվականի օգոստոս-սեպտեմբերին: Կտավում պատկերված է  Ֆրանսիայի հարավաում Սուրբ Պողոսի բուժարանում նկարչի սենյակի պատուհանից բացվող տեսարանը, որտեղ նա ապրել է 1889 թվականի մայիսից մինչեւ 1890 թվականի մայիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ