News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային Ժողովում այսօր՝հոկտեմբերի 24-ին, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները  ներկայացրել են «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, երբ պատգամավորները ցանկանում են տեսակցել կալանավորներին, դատապարտյալներին՝ խոչընդոտների են ենթարկվում: Նրա խոսքով, եթե անձը կալանավորված է եւ քննիչը որոշում է կայացրել սահմանափակել նրա տեսակցությունները, պատգամավորին թույլ չեն տալիս մտնել նրա մոտ:

«Պատգամավորը պետք է կարողանա անարգել մտնել քրեակատարողական հիմնարկ: Կիրառական պրակտիկայում այս իրավունքը սահմանափակվում է, երբ կալանավորված անձի տեսակցությունների սահմանափակման որոշում կա: Բերեմ մի օրինակ, եթե պատգամավորի ընտրողներից մի կինը զանգել, ասում է, որ օգնության կարիք ունի, ամուսինը քրեակատարողական հիմնարկում է, նրան խոշտանգման են ենթարկում, կոպիտ եմ ասում՝ եղունգները քաշել են: Մենք գնում ենք քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու՝ էդ մարդու մատները կտրել են, թե չէ, ձեռքը տեղում է, թե չէ, սովի է մատնված. թե չէ, թուլ չեն տալիս: Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում այս իրավունքի իրացման ճանապարհին»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ եթե քրեակատարողական հիմնարկի որեւիցե մասնաշենքում կա կալանավոր, որի տեսակցությունների վրա կա դրված արգելք, ապա պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել նույնիս այդ մասնաշենք՝ այլ կալանավորի տեսակցելու. «Եղել եմ Արմավիրի ՔԿՀ-ում, 6 մասնաշենքից է բաղկացած, մտնում եմ մասնաշենքի դռան մոտ, ասում եմ՝ բացեք, ասում են չէ՝ պատճառաբանելով, թե ներսում կալանավորներ կան, որոնց հետ տեսակցույթունները սահմանափակված են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ