News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս 2017թ. օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք՝ իրացնելու նպատակով 0.44 գրամ «Հաշիշի յուղ» եւ 0.032 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի առթիվ:

Նախաքննության ընթացքում փաստական որոշ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործությունն առերեւույթ կատարվել է նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի կողմից:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ինչպես նաեւ ելնելով քննության բազմակողմանիությունը, լրիվությունը եւ օբյեկտիվությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝  ՀՀ գլխավոր դատախազի կողմից  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վարույթից վերցվել է վերոնշյալ քրեական գործը եւ հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ամենաշատ