News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային Ժողովում կոչ արեց Հանրապետականներին նստած տեղից «սպառնալիքներ» չհնչեցնել իրենց հասցեին:

«Եթե ընդդիմության ներկայացրած մի նախագիծ ընդունել եք, չի նշանակում, որ գրավոր շնորհակալություն պետք է հայտնենք խորհրդարանական մեծամասնությանը, հետո մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք այդ շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար: Անհարմար է էստեղից նման բաներ ասելը, հորդորում եմ խորհրդարանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներին նստած տեղից սպառնալիքներ չհնչեցնեն, մեզ դժվար է սպառնալը: Սա պիտի վաղուց ձեր ականջին օղ արած լինեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովում, այսօր, երբ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանը ասում էր, թե քաղաքական մեծամասնությունը մերժում է ընդդիմադիրների ներկայացրած նախագծերը, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունը տեղից ընդհատեց նրան, որից հետո լեզվակռիվ սկսվեց նրանց միջեւ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ