News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ համայնքի դատարանում սկսվել է «Սասնա ծռեր» խմբի գործի երրորդ մասի դատական նիստը:

Դատարանի դահլիճ բերվեցին ամբաստանյալները, որոնց ազգականները եւ կողմնակիցները ծափահարություններով դիմավորեցին: Սակայն հաշվի առնելով ամբաստանյալների թիվը՝ դատարանի դահլիճում ներկաների թիվն ակնհայտորեն սակավ էր եւ զիջում էր մամուլի ներկայացուցիչների թվին:

Գործը դատաքննվում է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում, սակայն արտագնա նիստը տեղի է ունենում Շենգավիթի դատարանում: Դատական նստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը: Գոծով 11 ամբաստանյալ է անցնում՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն անընդհատ հետաձգվում էր ,հետո որոշում ընդունվեց գործը 3 մասին բաժանելու մասին: Առաջինը գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում (Ավան եւ Նոր Նորք դատարան), երկրորդ մասը դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում է (Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան), երրորդ մասը դատավոր Արթուր Օհանյանի վարույթում է:

Դատարանը ստիպված էր ցուցմունքները մասամբ ռուսերենով լսել, քանի որ մեղադրյալ Թաթուլ Թամրազյանը վատ է տիրապետում հայերենին։

Ամբաստանյալ Վարդան Գերավետյանը հայտնեց, որ ՌԴ քաղաքացի է։ Թվարկելով խնդիրները, որոնց բախվում են մեղադրյալները քրեակատարողական հաստատությունում, չնայած անմեղության կանխավարկածին, Գերավետյանը վերջում հավելեց. «Իսկ մնացած ամեն բան, լավ է, հիասքանչ մարքիզուհի»։ Հատկանշական է, որ ծննդյան կամ բնակության վայրի մասին տվյալները, որոնցում հիշատակվում էր Լեռնային Ղարաբաղը, մեղադրյալները ուղղում էին. «Հայաստան, Արցախի մարզ»։

Գեւորգ Իրիցյանը հայտարարեց, որ Վրաստանի քաղաքացի է:

Ամբաստանյալների տվյալները հստակեցնելուց հետո դատավորը ներկայացրեց մեղադրող կողմին եւ հետարքրվեց՝ կողմերն առարկություններ եւ դատախազին բացարկ ներկայացնելու միջնոդություններ ունեն: Ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, մեղադրանքը սարքած է, իսկ դատախազներն ընդհանրապես գործին չեն առնչվում: Նա նաեւ իր վրդովմունքը հայտնեց այն հանգամանքից, որ մեղադրական եզրակացության մեջ նշված չէ խմբի նպատակը՝ իշխանափոխությունը:

Մի շարք ամբաստանյալների ելույթներից հետո, որոնք պնդում էին, որ գործը կեղծված է, ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը հայտարարեց, որ դատավորի հետեւում գտնվող զինանշանը եւ դրոշն իրենց տեղում չեն: «Դրանք պետք է մեր թիկունքում լինեն, իսկ ձեր թիկունքում կարող է լինել չեբուրաշկայի պատկերը»,- հայտարարեց Կյուրեղյանը: Չեբուրաշկային վկայակոչումը դատավորը չլսելու տվեց՝ նախընտելով ուշադրությունը չկենտրոնացնել վիրավորանքի վրա: Արդյունքում՝ այնուամենայնիվ դատախազին բացարկ ներկայացնելու միջնորդություններ հնչեցին:

Միջնորդությունը քննարկելու համար հայտարարվեց 40 րոպե ընդմիջում:

Ընդմիջումից հետո դատավորը բացարկի միջնորդությունը մերժեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ