News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին եւ հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը կարեւորել է հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաեւ բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵՏՄ, եվրոպական եւ իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը:

Իր հերթին, դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը եւս կարեւորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը եւ ընդգծել, որ այսօր կան լայն հնարավորություններ՝ երկուտեք հետաքրքրություն ներկայացնող կարեւորագույն ծրագրեր ֆինանսավորելու համար:

Անդրադառնալով հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը եւ պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար:  

Հանդիպմանը քննարկվել են նաեւ նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրին Հայաստանի հնարավոր ներագրվմանն ու հայ-չինական հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հյուսիս-հարավ մայրուղու մի քանի հատվածներ կատարած այցի ժամանակ հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատվածի բետոնապատումը, որի շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։ Նախարարը պահանջել է չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչեւ որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի եւ նոր, որակով բետոնապատում իրականացնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ