News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի ղեկավարությունը շատ լուրջ ուշադրություն է դարձնում ներկայացուցչական մարմնում սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններին և արդեն նախաձեռնություններ ունի այդ հարցի լուծման շուրջ։

Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ մարմնի աշխատանքի հենց սկզբից գործել է նաև Եվրախորհրդարանի պատգամավորների խորհրդատվական կոմիտեն, որը  վերանայելու էր հետապնդումների մասին օգնականների ու իր անդամների բողոքները, սակայն մինչ օրս ոչ մի բողոք չի ստացվել։

«Ցնցվեցի ու զարմացա, երբ իմացա Եվրախորհրդարանում սեռական ոտնձգությունների շուրջ վերջին հայտարարությունների մասին։ Սակայն ցնցվելը պատասխան լինել չի կարող»,– հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին։

Նրա խոսքով, չնայած, որ մեկ տարի առաջ հետապնդումների շուրջ բողոքների վերանայման կոմիտեի գոյության մասին իրազեկումը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվել, անհրաժեշտ է նաև հետագայում բարձրացնել արդեն իսկ տեղի ունեցած դեպքերի մասին իրազեկվածությունը։

Վերջերս բրիտանական The Sunday Times պարբերականը, Politico համացանցային պորտալը և այլ լրատվամիջոցներ հրապարակեցին կանանց հայտարարությունները՝ սեռական տարբեր ոտնձգությունների և իրենց մարմնին արական սեռի եվրախորհրդարանականների կողմից դիպչելու փորձերի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ