News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՌԴ վարչապետը հավերժական կրակի մոտ լռության րոպեով է հարգել զոհերի հիշատակը, այնուհետեւ անցել է հուշահամալիրի Հիշատակի արահետով:

ՌԴ վարչապետին ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Ծիծեռնակաբերդի հուշահամալրից ժամանել է ՀՀ կառավարություն, որտեղ առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նրանք կքննարկեն Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ կկատարվի երկկողմ առեւտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական եւ հումանիտար գործակցության հարցերին, կքննարկվի տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։ Նախատեսված է նաեւ Մեդվեդեւի հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի հետ:

Բացի այդ, ՌԴ վարչապետը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվի հարցերի լայն օրակարգ, այդ թվում՝ ԵՏՄ գործունեության գործնական բնագավառները։

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները կքննարկեն ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների անօրինական շրջանառության հակազդեցության միջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ