Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ այսօր պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը:
Առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները եւ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Նախատեսվում է Ռուսաստանի վարչապետի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Վաղը Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։