News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի շնորհման խորհուրդը հայտնել է 2016-ի ԱՊՀ գլխավոր հումանիտար մրցանակի դափնեկիրների անունները, հայտնում է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդը։

2016-ի դափնեկիրներից մեկը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Տիգրան Մանսուրյանն է։

Տիգրան Մանսուրյանը ժամանակակից հայկական կոմպոզիտորական դպրոցի ճանաչված առաջնորդ է։ Նրա ստեղծագործությունները հաջողությամբ կատարվում են աշխարհի բոլոր երաժշտական մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտական արվեստի եւ ժողովրդական ավանդույթների խառնուրդ են։ Դրանց թվում են «Ձյունե թագուհին» բալետը, «Չորս լուրջ երգ» ջութակի եւ լարային գործիքների համար համերգը, մեներգիչների եւ երգչախմբի վոկալ ցիկլերը։ Նա 40 ֆիլմերում, այդ թվում «Նռան գույնը», «Աշնանային հովվերգություն», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերում  հնչած երաժշտության հեղինակն է։

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին հումանիտար գործունեության ոլորտներում առավել նշանակալի հաջողությունների համար։ Մրցանակի արժեքը 2 մլն ռուբլի է։

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կկայանա 2017-ի դեկտեմբերին Մոսկվայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ