Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների անդամները մի շարք համաձայնագրեր են ստորագրել: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին ՀՀ կառավարությունում 2 երկրների վաչապետներ Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման շրջանակում:
Մասնավորապես՝ ստորագրվել են Ավտոմոբիլային միջազգային հաղորդակցության մասին համաձայնագիրը, էլեկտրակապի միջազգային ռոումինգային ծառայության սակագների կրճատման փոխըմբռնման հուշագիրը, Արտադրական անվտանգության կանոնակարգման համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ Հայաստանի Գեղարքունիքի մարզի եւ Ռուսաստանի Սարատովի մարզի միջեւ մտադրությունների արձանագրությունը: