News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախիջեւանը մոտ ապագայում կվերածվի Հարավային Կովկասի Դուբայի՝ շնորհիվ իր աշխարհագրական գրավիչ դիրքի: Այս մասին հայտարարել է Նախիջեւանի տնտեսական զարգացման, ներդրումների եւ արտաքին կապերի վարչության պետ Էմին Զեյնալովը:

Նրա խոսքով, Նախիջեւանը գտնվում է երեք երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի ու Իրանի խաչմերուկում, ինչը թույլ կտա ապագայում այդ տարածքը վերածել ազատ տնտեսական գոտու թեթեւ հարկային օրենսդրությամբ եւ մաքսային ռեժիմով, հաղորդում է թուրքական ZAMAN-ը:

Նա նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Նախիջեւանի եւ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 78 մլն դոլար, որից Թուրքիայից ներմուծումը կազմում է 50 մլն դոլար, իսկ Նախիջեւանից արտահանումը՝ 28 մլն դոլար: Նախիջեւանում գրանցված են 64 թուրքական ընկերություններ, որտեղ աշխատում են Թուրքիայի 843 քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ