News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում դեկտեմբերի 13-ին հանձնվեց երիտասարդ աստղագետների համար սահմանված Հայկական աստղագիտական ընկերության(ՀԱԸ) Երվանդ Թերզյանի անվան հերթական տարեկան մրցանակը: Այս տարի մրցանակին արժանացավ աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Փառանձեմ Սինամյանը։  

Սա ոչ միայն ֆինանսական, այլեւ հոգեբանական քաջալերություն է երիտասարդ աստղագետների համար։ Այն տրվում է տարվա ընթացքում ցուցաբերած ակտիվության համար՝ տպագրած հոդվածներ տեղական եւ արտասահմանյան գիտական հանդեսներում, սեմինարների մասնակցություն, զեկուցումներ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Փառանձեմ Սինամյանը։ Նրա խոսքով՝ մրցանակային գումարը թեեւ փոքր է՝ ընդամենը 250 դոլար, սակայն մրցանակը հատկապես հոգեբանորեն խրախուսում է երիտասարդ աստղագետների համար, որպեսզի նրանք շարունակեն գիտությամբ զբաղվել:

Երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակը սահմանվել է 2004թ. ՀԱԸ կողմից եւ տրվում է տարվա ընթացքում ամենամեծ գիտական հաջողությունների հասած մինչեւ 35 տարեկան աստղագետին։ 2009 թ. մրցանակը կրում է ամերիկահայ պրոֆեսոր Երվանդ Թերզյանի անունը, որն էլ հովանավորում է այս նախաձեռնությունը: 2004-2010 թթ. մրցանակին արժանացել են 8 երիտասարդ գիտաշխատողներ (3 անգամ մրցանակը կիսվել է երկու հոգու միջեւ), այդ թվում Լուսինե Սարգսյանը եւ Փառանձեմ Սինամյանը մրցանակին արժանացել են երկուական անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ