News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դերասան Արմեն Ջիգարխանյանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի հաշտարար դատարանների տեղեկատվական կենտրոնը։

«Նա խնդրել է նիստը դռնփակ անցկացնել։ Ունեցվածքի կիսման հարցը առանձին է քննարկվելու»,- ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

Նրա խոսքով, Ջիգարխանյանի կինը ամեն ինչ տարել է նրանից։

Դերասանին հոսպիտալացրել էին հոկտեմբերի 10-ին, միջին ծանրության վիճակում։ Ջիգարխանյանը հիվանդանոցում հայտնվել էր մասնավոր ճանապարհով, եւ խնդրել էր իր առողջության մասին որեւէ մեկին, այդ թվում կնոջը չհայտնել։ Նա նաեւ հայտնել էր,թ ե կինն իրեն «շատ ցավ է պատճառել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ