News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ը հրապարակել է Ստոկհոլմում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Լորա Կիրկոնելի զեկույցը` բարձրաստիճան եվրոպացի դիվանագետների եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի 2009 թվականին կայացած հանդիպման մասին: Գորդոնն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը եւս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալի է: Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը նաեւ կնպաստի էներգակիրների առաքումների տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Ղարաբաղյան հարցի կարգավորումը կնպաստի գազի արտահանման հարավային միջանցքի ձեւավորմանը», - հայտարարել է Գորդոնը:

Գաղտնազերծած զեկույցի համաձայն, Գորդոնը նաեւ շեշտել է Մոսկվայի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

 «Ռուսներն արդյունավետ են աշխատում, սակայն առայժմ պարզ չէ, թե նրանք ձեւական քայլեր են անում, թե, իսկապես, ուզում են լուծել խնդիրը»,- ասել է պետքարտուղարի տեղակալը:

Զեկույցի համաձայն, եվրոպացի դիվանագետները ղարաբաղյան հարցում ռուսների դերակատարությանը մոտեցել են լուրջ վերապահումներով:

Եվրամիության Խորհրդի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիտանացի դիվանագետ Ռոբերտ Կուպերը դիմելով Գորդոնին ասել է. «Եթե ռուսներն ուզենային լուծել այս խնդիրը, ապա վաղուց լուծած կլինեին»:

Ստոկհոլմյան հանդիպման ընթացքում Ֆիլիպ Գորդոնն անդրադարձել է նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններին, այդ թվում կապված Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ:

Գորդոնը հայտարարել է. «Մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մի շարք հարցերում զիջումներ չեն լինի, մասնավորապես, Հարավային Օսիան ու Աբխազիան չեն ճանաչվի որպես անկախ պետություններ: ԱՄՆ-ն այդ կարգի փոխզիջումների չի գնում: Մեր ջանքերի շնորհիվ որոշ միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում Ռուսաստանը հայտնվել է մեկուսացման մեջ»:

Եվրամիության ներկայացուցիչները Վաշինգտոնին կոչ են արել դիվանագիտական ճնշում գործադրել Միխայիլ Սահակաշվիլիի կառավարության վրա: ԵՄ Խորհրդի քարտուղարության քաղաքական հարցերով համակարգող Հելգա Շմիդտը Գորդոնին ասել է. «Պետք է համոզել պաշտոնական Թբիլիսիին` աշխատել Աբխազիայի հետ: Վրաստանի կողմից իրենց առաջարկին մերժում ստանալուց հետո աբխազներին ոչինչ չէր մնում, քան աջակցություն փնտրել Ռուսաստանից»:

«Թբիլիսիում պետք է հստակ գիտակցեն, որ մենք կշարունակենք աջակցել Վրաստանին, բայց չենք պատրաստվում ազատություն տալ Սահակաշվիլին»,- գաղտնի փաստաթղթի համաձայն, նշել են Եվրամիության ներկայացուցիչները, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ