News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

VLT աստղադիտակը գիտնականներին օգնել է ստանալ NGC 1316 գալակտիկայի ավելի հստակ լուսանկարները։ Այս գալակտիկան հայտնի է նաեւ «աստծո դեմք» անունով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Եվրոպական հարավային աստղադիտարանը։

Վառարանի համաստեղության NGC 1316 գալակտիկան «տիեզերական ՃՏՊ»–ի դասական օրինակ է, ինչի օգտին է խոսում դրա ոսպնյակաձեւ տեսքը եւ եզրերին գնդաձեւ կուտակումների գրեթե իսպառ բացակայությունը։ Ավանդաբար համարվում է, որ այն աստղային այլ ընտանիքի հետ միայն մեկ անգամ է բախվել մոտ 3 մլրդ տարի առաջ, սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ այն փոքր գալակտիկաների մի ամբողջ շղթա է կուլ տվել։

Վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ այդ բախումները NGC 1316–ի ներսում ձգել եւ միախառնել են գազի ամպերը։ Դա էլ հանգեցրել է բազմաթիվ աստղերի առաջացման, որոնց ճառագայթումը հատուկ ձեւով է լուսավորել գազի ու փոշու կուտակումները՝ դրանք նմանեցնելով Վերածննդի դարաշրջանի նկարիչների կտավներում Աստծու պատկերին։

VLT աստղադիտակի շնորհիվ Եվրոպական հարավային աստղադիտարանը այդ «աստծո դեմք»–ը եւ նրան հարող գալակտիկաները մանրամասն պատկերող լուսանկարների ռեկորդային քանակ է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ