News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի արդյունքների սառեցումը բավարար միջոց չէ, անհրաժեշտ է դրանք ամբողջովին չեղյալ հայտարարել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Բարզանին մեկ քայլ հետ է արել: Բայց հանրաքվեի արդյունքների սառեցումը բավարար միջոց չէ, անհրաժեշտ է դրանք ամբողջությամբ չեղյալ հայտարարել: Մենք Բարզանիին մտերմաբար ասել ենք, թե ինչի կարող է հանգեցնել այդպիսի անպատասխանատու վարքը: Այժմ մենք ստիպված ենք որոշ միջոցներ ձեռնարկել։ Պայմանավորվել ենք Իրաքի կառավարության հետ, որպեսզի նրանք սահմաններում հսկիչ անցակետերը հսկողության տակ առնեն: Նրանք այժմ դրանով զբաղվում են»,- Անկարայում լրագրողներին է ասել Չավուշօղլուն:

Չորեքշաբթի Իրաքի Քուրդիստանի  տարածաշրջանային կառավարությունը Իրաքի կառավարությանն առաջարկել է դադարեցնել կրակը եւ երկխոսություն սկսել, ընդ որում, ինքնավարության իշխանություններն իրենց կողմից պատրաստակամություն են դրսեւորել սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները:

Ինչպես դրան ի պատասխան հայտարարել է վարչապետ Հայդեր ալ Աբադին, Իրաքը կհամաձայնվի միայն անկախության հանրաքվեի արդյունքների չեղյալ հայտարարելուն, այլ ոչ թե դրանց սառեցմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ