News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Այսօր Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի եւ նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգեւատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաեւ նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգեւը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:

Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝ ներկայացնելով հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ, հայ ժողովրդի բարեկամ Յաիր Աուրոնի մեկամյա աշխատանքը, որի ընթացքում նա գրի էր առել Ազնավուրի ընտանիքի պատմությունը, Շառլ Ազնավուրի ծնողների՝ Միշայի ու Քնարի, ինչպես նաեւ հենց իր ու քրոջ սխրանքները Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Պատերազմի տարիներին Ազնավուրյանները Փարիզում աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին եւ ապաստան էին տրամադրել թե՛ հայերին եւ թե՛ հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը:

Ազնավուրը իր խորին երախտագիտությունը հայտնեց թե՛ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգեւի համար, թե՛ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնիեն նաեւ հարցրեց, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում եւ չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարեւոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», - հարցրեց Ազնավորը:

Ի պատասխան՝ Ռիվլինը ասաց, որ դա քաղաքական հարց է, եւ իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետեւ նաեւ նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցը Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, եւ ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

«Մենք Քնեսեթում ներկա ենք եղել այդ սարսափելի իրադարձությունների հիշատակի արարողությանը: Ցավոք, Իսրայելի կառավարությունը չկարողացավ տեղի ունեցածը ճանաչել որպես Ցեղասպանություն, եւ միակ հարցն այն է, թե ինչպես է այն ձեւակերպվում: Եվ ես, որպես Իսրայելի նախագահ, պարտավոր եմ հարգել Իսրայելի կառավարության որոշումները: Կոտորած, թե ցեղասպանություն՝ սարսափելի, սարսափելի բան է տեղի ունեցել Հայ ժողովրդի հետ 1915 թվականին», - մասնավորապես, ասաց Իսրայելի նախագահը:

Վաղը կեսօրին Նեւէ Շալոմ գյուղում, որը բնակեցված է հրեաներով եւ արաբներով, Ազնավուրը ձիթենի է տնկելու ի պատիվ հրեաների, քրիստոնյաների ու մահմեդականների կյանքը փրկած հերոսների:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ստամբուլում մահացել է պnլսահայ հայտնի գյnւղագիր Մկրտիչ Մարկnսյանը
Ավարտել է Ստամբnւլի համալսարանի փիլիսnփայnւթյան ֆակnւլտետը…
Մահացել է GIF-ի ստեղծող Սթիվեն Ուիլհայթը
GIF ձեւաչափը Ուիլհայթի կողմից մշակվել է 1987 թվականին CompuServe-ում աշխատելու ժամանակ...
88 տարեկանում կյանքից հեռացել է Ռիմա Դեմիրճյանը
Էրեբունի ԲԿ-ում․․․
Ամենաշատ