News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Շատ եմ ցավում, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լուրջ քննարկումից անցավ անձերին: Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով «Զինապարտության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկմանը: Օրինագիծն, ի վերջո, ԱԺ-ն ընդունեց: 

Նախօրեին պաշտպանության նախարար Վիգեն Սաևրգսյանը հայտարարել էր, որ օրինագծի դեմ հանդես եկողները իրենք են ժամանակին օգտվել ծառայության տարկետումից: Նշենք, որ դրանից օգտվել է նաեւ ինքը նախարարը, ինչի մասին բազմիցս  հայտարարել է, սակայն արդեն առանց ինքնաքննադատության ու հեգնանքի:

«Ես եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամներ Պաշտպանության նախարարությոնից պատվոգրեր ենք ստացել, քանի որ 2016-ի ապրիլին կամավոր մեկնել ենք մարտական գործողությունների շրջան եւ հանձնարարություն ենք կատարել՝ ինժեներական աշխատանքներ իրականացնելով: Ցավում եմ, որ ըստ էության քննարկելու փոխարեն, նախարարն անցավ անձերին»,- ընդգծեց Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել