Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ն 96 կողմ ձայներով միաձայն վավերացրեց Ավստրիայի հետ օդային փոխադրումների մասին համաձայնագիրը:
Ըստ 2014 թվականի հունիսին ստորագրված Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ օդային փոխադրումների մասին համաձայնագրի՝ երկու երկրները պարտավորվում են փոխադարձ մրցակցային հավասար պայմաններ ստեղծել միմյանց ավիաընկերությունների համար: