News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Զինված խմբի» գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հետազոտվում են գործում առկա ապացույցները:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առաջի հետազոտվեցին բնակարանների խուզարկությունների որոշումներն ու արձանագրությունները: Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի փաստացի բնակության վայրում՝ Երեւանի Նորքի 9-րդ փողոցի տներից մեկում, խուզարկություն կատարելու մասին որոշումը կայացվել է 2015թ. նոյեմբերի 24-ին: Ըստ փաստաթղթերի՝ հատուկ տեխնիկայի գործադրմամբ բացվել է դուռն ու պարզ է եղել, որ ներսում մի խումբ մարդիկ են եղել: Խուզարկության ընթացքը տեսագրվել է եւ կցվել արձանագրությանը: Խուզարկության ընթացքում հրավիրվել է նաեւ սեփականատերը, որը հայտնել է, թե տունը վարձով տրամադրել է Արթուր Վարդանյանին:

«Տան առաջին հարկի սենյակներից հայտնաբերվել են ինքնաձիգներ փամփուշտներով, բացի դրանից ժանգոտված ինքնաձիգների մասեր, զինվորական համազգեստներ, ձեռնոցներ, դիմակ, բերետ: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաեւ մեկ անօդաչու թռչող նկարահանող սարք հեռակառավարման վահանակով, բջջային հեռախոս, դաշույն, զինվորական ծալովի բահ, խալաթներ, ոստիկանի համազգեստ, երկու հատ ինքնաշեն պայթուցիկ սարք, որոնց միացված էին, սակայն իրավապահները դա վնասազերծեցին: Տան տարբեր վայրերում հայտնաբերվեցին տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, պլանշետ, սկավառակներ, Արթուր Վարդանյանի անվամբ երկրապահի եւ զինվորական գրքույկները, սխեմաներ, սեւ գույնի բլոկնոտ եւ կաշվե հեռախոսագիրք, որոնք ըստ Արթուր Վարդանյանի, իրեն են պատկանում: Հայտնաբերվել են թղթե կտորներ, տեքստեր, նամակ՝ հասցեագրված Արթուր Վարդանյանին»,- արձանագրությունն ընթերցեց գործով մեղադրողներից Էդգար Արսենյանը:

Առանձնատան երկրորդ հարկից, ըստ արձանագրության, հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, համագզեստներ, գլխարկներ, բաճկոններ, լիցքավորիչ բաճկոններ, զինվորական բահեր, ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ փամփուշտներով, ինքնաձիգ խլացուցիչով, էլեկտրաշոկ, հեռադիտակներ, դանակներ, սվին դանակ, բջջային հեռախոսներ, ազդանշանային նռնակներ, խլացուցիչներ, ծխագլանակ, պայթուցիկ սարքեր, պայթեցնող մեխանիզմ, ամերիկյան պայթուցիկ 2 հատ, ուսումնական նռնակներ, ոչ մարտական փամփուշտներ, Երեւանի, Գյումրիի, Հայաստանի ու Արցախի քարտեզներները նշումներով:

«Խուզարկվել է նաեւ տան բակում կայանած ավտոմեքենան, որի միջին հայտնաբերվեցին տեսախցիկ, պայուսակ եւ բջջային հեռախոս: Արթուր Վարդանյանի կոստյումի գրպանի մեջ հայտնաբերվել է 780 հազար դրամ, 3500 եվրո եւ 13 հազար դոլար»,- ասաց մեղադրողը՝ նշելով, որ արձանագրության տակ Արթուր Վարդանյանը հրաժարվել է ստորագրել:

Դատական նիստը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ