News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Apple ընկերության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն այսօր՝ հոկտեմբերի 27-ին Ucom-ը որպես Apple-ի մի քանի տարվա պաշտոնական գործընկեր մեկնարկեց iPhone 8 եւ iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում: 

«Մեր երկրի համար նախատեսված նորագույն սմարթֆոնների խմբաքանակն այս տարի եւս պատրաստ է լիարժեք շահագործման Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված Ucom-ի 4G+ ցանցում: Ucom-ի սպասարկման սրահներում առկա են սմարթֆոնի «տիեզերական մոխրագույն», արծաթագույն եւ ոսկեգույն երանգները: Այն, ինչպես միշտ, վաճառվում է գնային մի քանի լուծման տարբերակով», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Օրինակ՝ 64 ԳԲ հիշողություն ունեցող սմարթֆոնը հասանելի է 469 հազար դրամ մանրածախ վաճառքի գնով։ Այդ նույն մոդելը Ucom-ում հնարավոր է ձեռք բերել 24 ամսվա ապառիկի պայմանով՝ սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքով եւ 0% միջնորդավճարով՝ բաժանորդագրվելով Ունիվերսալ Պյուս 5500 եւ բարձր հետվճարային սակագնային պլանի։ Այս պարագայում բարձրակարգ հեռախոսից բացի բաժանորդներն ամեն ամիս կստանան 750 րոպե՝ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստանի ցանկացած ցանց, ԱՄՆ եւ Կանադա զանգելու եւ 5 ԳԲ շարժական ինտերնետից օգտվելու համար:

Հավելենք, որ հոկտեմբերի 27-ից Ucom-ի Հյուսիսային պողոտայի գլխավոր սպասարկման կենտրոնում մեկնարկեց նաեւ Apple օրիգինալ աքսեսուրների վաճառքը՝ 1 տարվա պաշտոնական երաշխիքով: Այսպիսով, 1 տարվա պաշտոնական երաշխիքը գործում է ոչ միայն գնված սմարթֆոնների, այլեւ օրիգինալ աուդիո փոխարկիչ, լիցքավորման լար, EarPods ականջակալներ, անլար AirPods ականջակալներ, ինչպես նաեւ Beats Solo3, Beats EP On-Ear, Beats Studio, BeatsX, Powerbeats 3, Beats Pill+ ականջակալներ ձեռք բերելու դեպքում:

iPhone-ի սիրահարները կգնահատեն անլար լիցքավորման հնարավորությունը, 25% ավելի բարձր ձայնային հնչողությամբ բարձրախոսները, A11 բիոնիկ պրոցեսորի աշխատանքը, որը մինչեւ 70% ավելի արագ է, քան մինչ այս արտադրված iPhone-ի A10 Fusion պրոցեսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ