News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 16
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր` Վայոց թեմը եւ Տավուշի թեմը:

Այս կապակցությամբ, Հայրապետական կոնդակում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր, երբ Հայրենի մեր երկրում վեր են հառնում խոնարհված աղոթավայրերը, կառուցվում են նոր եկեղեցիներ, ստեղծվել են նոր համայնքներ ու ծուխեր, հրամայական է դառնում նաեւ եկեղեցավարչական նոր կառույցների հաստատումը: Հայրապետական այս Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սյունյաց թեմի կազմից, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները` Գուգարաց թեմի կազմից եւ հռչակում ենք ստեղծումը Վայոց թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, եւ Տավուշի թեմի` առաջնորդանիստ Իջեւան քաղաքով»:

Վայոց թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը` ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից: Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով իր պաշտոնից, նշանակվել է նույն թեմի  Առաջնորդական տեղապահ: Իսկ Գուգարաց Թեմի Տավուշի փոխառաջնորդ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ որպես Առաջնորդական տեղապահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայում եկեղեցի կկառուցվի
Ես պետք է խոստովանեմ, որ չգիտեի, որ Ամասիայի տարածաշրջանում եկեղեցի չկա և տեսնելով այն տարածքը…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի...
Ժողովրդի մեջ անհանգստություն չկա․ Երուսաղեմի Հայոց պատրիարքություն
Հայ համայնքի վիճակը լավ է...
Վերականգնվում է Մաքրավանք եկեղեցին. Գագիկ Ծառուկյան (վիդեո)
Քրիստոենական կոթողները մշտապես մեր հոգածության կենտրոնում պետք է պահել…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը. Հայտարարություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ
Նախատեսվում են այլ անձանց և կազմակերպությունների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կարծարծվեն արցախյան երկրորդ պատերազմի պատճառած…