News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2018 թվականին Հայկական ատոմային էլեկտրակայանը 6 ամսով կկանգնի, սակայն նրա էնելկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու կարիք չի լինի։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ասել է կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

Իհարկե, որքան քիչ լինի տարվա ընթացքում աշխատանքը, այնքան թանկ կարժենա էներգիայի ամեն կիլովատտը։ Սակայն անցած տարիներին կայանը կուտակել է պաշար, ուստի կարող է էլեկտրականությունը ցանցերին վաճառել հին գնով, ասել է նա։

Ենթադրում է, որ 2018-2019թթ. կայանը 6 ամսով կանգ կառնի դրա շահագործման ժամկետների երկարաձգման աշխատանքների համար։ «2018 թվականին միանշանակ այո, իսկ 2019-ին կախված կլինի հանգամանքներից»,– նշեց Վարդանյանը։

Աշխատանքներն ընթանում են ՌԴ կառավարության 270 դոլար վարկի եւ 30 մլն դոլար դրամաշնորհի միջոցով։ ԱԷԿ–ի կյանքը նախատեսվում է երկարացնել մինչեւ 2027 թվականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ