News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործարար մշակույթի պատասխանատու մոդել առաջարկած ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երիտասարդությանը՝ մասնագիտական կողմնորոշման հարցում: Ընկերությունը նպաստում է նաեւ աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի տարածմանը: Տարիքային տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են:

Հայաստանում բջջային կապի զարգացման պատմությանն ու այդ ընթացքում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձանագրած առաջատարության գաղտնիքներն այս անգամ բացահայտել են Շիրակի մարզի Ամասիա գյուղի երիտասարդները: Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ «բաց դռների օր» միջոցառման ընթացքում, նրանք ծանոթացել են բիզնեսում կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկությունների եւ դրա երկարաժամկետ դրական ազդեցությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր շրջայց: Աշակերտները եղել են ընկերության զանգերի եւ սպասարկման կենտրոններում: Իսկ ընկերության գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:

«Բիզնեսի հաջողությունը սկսվում է կառավարման մոդելի եւ աշխատակիցների ճիշտ ընտրությունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգել օրենքը, հետեւել ազնիվ մրցակցությանը եւ հանրությանն առաջարկել նոր լուծումներ:  Մենք ընտրել ենք այն ճանապարհը, որը ընկերության հաջողությանը զուգահեռ՝ իր գործունեությամբ նպաստում է նաեւ երկրի տնտեսության եւ հասարակության զարգացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երիտասարդության հետ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կարեւոր են՝ փորձի փոխանակման, անհրաժեշտ վերլուծության եւ հաջողված օրինակով առաջնորդվելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ