News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցել է «Հայաստան. համագործակցության հնարավորությունները ճանապարհաշինության ոլորտում» խորագրով համաժողովին։ Այն կազմակերպվել է «ANAS  INTERNATIONAL  ENTERPRISE» միջազգային ձեռնարկության եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Իտալիայի ԱԳ եւ միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Բենեդետտո Դելլա Վեդովան, Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, «ANAS INTERNATIONAL ENTERPRISE» SPA-ի նախագահ Ստեֆանո Գրանատին, նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին, առավել մանրամասն ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» առանձնահատկությունները, դրա նշանակությունն ու կարեւորությունը, ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։ Նա ընդգծել է, որ մեր երկրի հյուսիսը հարավին կապող այս ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար կարեւոր նշանակություն ունի, քանի որ այն ավտոմոբիլային միջանցք կդառնա Իրանից մինչեւ Սեւ ծով տարանցիկ երթեւեկության համար։

Համաժողովի ընթացքում, որին մասնակցել են Իտալիայում ճանապարհաշինական ոլորտում հայտնի կազմակերպությունների եւ ընկերությունների ներկայացուցիչներ, մի շարք այլ հարցերի թվում քննարկվել են նաեւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցապատման աշխատանքներում իտալական ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ