News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախօրեին լրագրողի հարցին, թե ի  վերջո, նոյեմբերին կստորագրվի՞ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, պատասխանել է «Ես մարգարե չեմ, սպասենք նոյեմբերին»:

Հիրավի՝ սա ժամանակակից հայ պաշտոնյայի բավական անկեղծ պատասխան է, որովհետեւ Հայաստանը վաղուց արդեն ոչ թե միջազգային հարաբերությունների կանխատեսելի սուբյեկտ է, այլ սատանան գիտի, թե ինչ, որի գործողությունները կարելի է կանխատեսել ոչ թե տրամաբանության, այլ գրբացության, սուրճի բաժակ նայելու միջոցով։ Նույնիսկ այս մեթոդները երբեմն անզոր են գտնվում, եւ ամենավստահելի միջոցը թերեւս մարգարե լինելն է։

Օրինակ, 2013 թվականի ամռանը մարգարե էր պետք լինել՝ կանխատեսելու համար, որ Հայաստանը չի ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագրերը եւ կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այդ պայմանագրի ստորագրումն, ի դեպ, նույնպես նախատեսված էր նոյեմբերին ու թերեւս ԵՄ եւ նոյեմբեր բառերի համադրությունը հայ պաշտոնյաների մեջ բախտ բացողի մոտ գնալու անդիմադրելի մղում է առաջացնում։

Ի դեպ, երեկվանից հայաստանյան լրատվամիջոցները ազդարարում են, թե ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը հայտարարել է, թե Հայաստանը կստորագրի համաձայնագիրը։

Իհարկե, հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններից որակապես տարբերվում է ԵՄ-ի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի այն հայտարարությունը, որ երեկ արել է Տալինում։ «Ուզում եմ սկզբից եւեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, եւ գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որեւէ քննարկում չկա»,- ասել է նա։

Պարոն Հանը այստեղ արդեն մարգարե լինելու հայտ է ներկայացնում, բայց նրա նախադասության մեջ ներառված «գրեթե հաստատ է» արտահայտությունը նրան վերադարձնում է սովորական մահկանացուների շարքը։

Եվ սրանով պետք է արձանագրել, որ հարցի հստակ եւ աներկբա պատասխանը այս պահին ոչ ոք չգիտի՝ ոչ Եվրամիության, եւ ոչ էլ հայաստանյան պաշտոնյաները՝ ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյան, որովհետեւ որեւէ մեկը չի կարող տեսականորեն բացառել, որ վաղը Մոսկվայից զանգ չի հնչի, եւ չի ասվի, որ Կրեմլի փորձագետները վերլուծել են համաձայնագրի տեքստը եւ եկել այն եզրակացության, որ դա դեմ է Ռուսաստանի շահերին, եւ դրա ստորագրումը կարող է բերել Ադրբեջանի հետ նոր պատերազմի։

Պրոբլեմը ոչ միայն այն է, որ նման զանգ իրականում կարող է հնչել, այլեւ այն, որ Հայաստանը այդ զանգին դիմակայելու ընդունակ իշխանություն եւ պետություն չունի։ Մարգարե պետք չի լինել՝ կանխատեսելու համար, որ 20, 30 տարի հետո երկիր մոլորակի վրա Չեխիա կամ Ճապոնիա կամ Իտալիա անունով պետություն կլինի։ Բայց Հայաստանի կապակցությամբ նման պնդում անելու համար մարգարեական ընդունակություններ են պետք։

Ամեն դեպքում, որքան մոտենա նոյեմբերի 24-ը, համաձայնագրի ստորագրման շուրջ լարումը մեծանալու է, եւ չզարմանաք, որ այս ընթացքում ավելի ու ավելի մեծ թվով հայաստանցի պաշտոնյաներ խոստովանեն, որ իրենք մարգարե չեն, այլ ընդամենը պաշտոնյաներ, որոնք ոչինչ չեն որոշում։ Ով է որոշում եւ ինչպես՝ սա արդեն նույնիսկ մարգարե լինելով հնարավոր չէ իմանալ։ Սա արդեն միայն Աստծուն է հայտնի։

ՀԳ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Հ1-ի լուրերից տեղեկացանք, որ երեկ ՀՀԿ քաղաքական դպրոցում Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «Մենք նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ պիտի փաստաթուղթ ստորագրենք»։ Արդեն ուզում էինք ջնջել նյութը, երբ ավելացրեց․ «Եթե նորից այլ խնդիրներ չառաջանան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ