News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրավապահ մարմիններն արդեն 3 ամիս է՝ որոնում են Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի բանկոմատներից մեկից 42 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող աշխատակցին:

NEWS.am-ի տեղեկություններով, հափշտակության մեջ մեղադրվող կինը, ըստ տարբեր տեղեկությունների, դեպքից անմիջապես հետո լքել է Հանրապետությունը:

Նշենք, որ երիտասարդ կինը Գետափ համայնքից է, ապրում էր մոր եւ եղբոր հետ:

Ըստ Քննչական կոմիտեի՝ հարուցված քրեական գործի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բանկոմատների լիցքավորումը եւ լիցքաթափումը հիմնականում իրականացվել է ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի գործառնական բաժնի պետ Ն.Հարությունյանի կողմից՝ միանձնյա:

Վերջինս, զբաղեցնելով բաժնի պետի պաշտոնը, մասնաճյուղի կառավարչի կարգադրությունների համաձայն, տիրապետել է մասնաճյուղի բանկոմատների թվային կողպեքի կոդերին եւ իրականացրել բանկոմատների դրամապանակների լիցքավորման եւ լիցքաթափման գործառույթներ, նյութական պատասխանատվություն կրել բանկոմատի  դրամապանակների լիցքավորված եւ լիցքաթափված թղթադրամների համար։ Նախնական քննության տվյալներով՝ տարբեր բանկոմատների լիցքավորման եւ լիցքաթափման գործընթացի ժամանակ մաս-մաս յուրացվել է ընդհանուր 42 մլն 316 հազար դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 31-ին որոշում է կայացրել՝ Ն.Հարությունյանին Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ