News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ում նախօրեին կայացել են խորհրդակցություններ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցություններն անցկացվել են «ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը Եվրամիության հետ» եւ «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը եվրոպական անվտանգության հարցերի շուրջ» թեմաների շուրջ։

Բացման խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը կարեւորել է արդեն երկու տասնամյակ ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ անցկացվող խորհրդակցությունների ձեւաչափը՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռնում իրականացնել մտքերի փոխանակում արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։

Նա անդրադարձել է ԵՄ եւ եվրոպական այլ կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ հավելելով, որ այն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերում ՀՀ կողմից ավելի վաղ ստանձնած պարտավորություններին համահունչ։ Մասնակիցներն իրենց աջակցությունն են  հայտնել ԵՏՄ-ի եւ ԵՄ միջեւ հնարավոր երկխոսությանը, ինչը կխթանի երկու կառույցների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը:

Խորհրդակցությունների երկրորդ մասում բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նա կարեւորել է ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ԱՊՀ անդամ պետությունների միջեւ համագործակցությունը:

Մասնակիցներն անդրադարձ են կատարել սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամրապնդման, ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության միջոցով բաժանարար գծերի եւ փակ սահմանների հաղթահարման, մարդու սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության, ԵԱՀԿ հաստատությունների գործունեության հարցերին:

Խորհրդակցությունների շրջանակում ԱՊՀ պետությունների պատվիրակությունները հանդիպել են նաեւ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունների անցկացման ավանդույթը՝ որպես քաղաքական փոխգործակցության արդյունավետ գործիքակազմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ