News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի արդեն նախկին ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի պաշտոնից ազատումը կապ չունի Գումբուդրոյի դեպքի հետ: Այս մասին Jnews.ge-ին տված հարցազրույցում նշել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Սրբազան հայր, ինչով էր պայմանավորված Հայր Սուրբի պաշտոնից ազատումը հենց այս ժամանակահատվածում:

Եթե դուք նայել եք մեր պաշտոնական տեղեկատվութունը, ես նոր բան չունեմ ասելու, այնտեղ գրված է` շատ հստակ այլ պաշտոնի է աշխատանքի անցնելու եւ կառուցվածքային փոփոխությունների հետ կապված, ուրիշ որեւէ մի այլ բան չկա,

հայր սուրբը շարունակելու է հոգեւոր իր գործունեությունը: Այո, գուցե եւ ավելի բարձր պաշտոնների հրավիրվի: Հիմա Հայր Սուրբը արձակուրդում է, արձակուրդից կվերադառնա եւ արդեն կերեւա, այնպես որ շուտով այդ բոլոր հարցերին անդրադարձ կլինի, սա զուտ աշխատանքային պրոցես է եւ ոչ մի ժամանակի հետ կապ չունի:

Հայր Սուրբը հոգեւոր ծառայությունը Վիրահայոց թեմում է շարունակելո՞ւ:

Մեր ցանկությունն է, որ ինքը մնա, բայց եթե Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից այլ թեմում ծառայության կոչեն…

Հայր Սուրբի պաշտոնից հեռացումը շատերը ուղիղ կապում են Գումբուրդոյի դեպքերի հետ, ինչքանով է դա ճիշտ:

Ոչ, ոչ մի բանի հետ կապ չունի: Սա ոչ մի կապ չունի Գումբուրդոյի հետ, բացարձակ: Գումբուրդոյի հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, այստեղ Հայր Սուրբը ոչ մի անելիք չուներ:

Իսկ հայր Բաբգէնին ով կփոխարինի առաջնորդի պաշտոնում:

Առայժմ դեռ ոչ ոք, դեռ ինքս որպես առաջնորդ աշխատանքները կշարունակեմ մինչեւ որ տեսնենք հետագայում ինչ կլինի:

Խնդրում եմ, որ բոլորը իմանան, սա զուտ աշխատանքային է, մենք շատ սիրում եւ գնահատում ենք հայր Բաբգէնին, ինքը մեր ընկերն է, մեր հոգեւոր եղբայրը, այնպես որ ամեն ինչ կկարգավորվի իր ժամանակին:

Հիշեցնենք, որ Ջավախքում սեպտեմբերի 30-ի առավոտյան բախումներ են եղել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը: Ոստիկաններն օդ են կրակել եւ մահակներով ծեծել տեղի հայ բնակիչներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ