News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար: Այս մասին, այսօր՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով, հաշվի առնելով 2017-2022 թվականների կառավարության ծրագրի նպատակադրումները, 2018 թվականի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մեջ փոփոխություններ են նախատեսվել. «Միջնաժամկետ հեռանկարում, հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերը:

Վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումների է ենթարկվում, որի հետեւանքով տնտեսական աճի ցածր մակարդակ է գրանցվել՝ նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները, չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիքմերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար», - ասաց վարչապետը։

Վերջինիս խոսքով, 2017-ին հաստատվել է բյուջետային մի շրջանակ հաստատվեց, որը բնորոշում է տնտեսական աճի կայունացումը, իսկ 2018-ին կառավարությունը ծրագրել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը. «Այլ խոսքով, հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծեի ապագայում միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։ Բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք կպահանջվի նշված ցուցանիշին հասնելու համար»:

Վարչապետը նշեց նաեւ, որ պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը. «Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված թե ստվերային տնտեսության կրճատման, թե գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ