News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, իր ցուցունքում Սամվել Բաբայանը նշեց, որ  որեւիցե առնչություն չունի «Իգլայի» հետ։ Նա նշեց, որ մարտի 18-ին իր մոտ  է գնացել գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ցույց տվել պլանշետում առկա «Իգլայի» խողովակի լուսանկարը եւ հարցրել՝ ինչ վիճակում է  այն, հնարավոր է, որ  պետք գա բանակին։ Սամվել Բաբայանը նշել է, որ դա ամբողջական չէ, ընդամենը «տրուբա» է, կարեւոր մասնիկը բացակայում է։

«Ինքը լուսանկարը ցույց է տվել ինձ, որովհետեւ գիտի, որ ես հասկանում եմ։ Իրեն ասել եմ, որ լիարժեք չէ, ընդամնեը մեկ հատն է երեք հատից, բացակայում է կարեւոր մասնիկը։ Հարցրեց՝ հնարավոր է՝ բանակին պետք գա, ես էլ ասել եմ՝ կարող ա։ Բայց զգուշացրել եմ, որ, եթե դա իր մոտ տեսնեն, հնարավոր է՝ քրեական գործ հարուցեն, թող ինչ-որ «թեւավոր» սպայի տա, նա էլ փոխանցի բանակին։ Բացի դա, էդ մի խողովակը չէր կարող լինել 40 հազար, եթե ամբողջ համալիրը կարելի է ձեռքբերել 15 հազարի։ Ես դրդել եմ, որ այդ գործարքը չինի, հիմա դուք ինձ դատում եք դրա համար»,-ասաց նա։

Դատախազի հարցին՝ արդյոք իմացել է, որ «Իգլան» Հայաստան է բերվել Թբիլիսիից, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ էդ հրթիռը Թբիլիսիից են բերել, ես ձեզ ապացուցելու եմ, թե ում գարաժից է դա եւ ում է պատկանում»։

Սամվել Բաբայանը նաեւ նշեց, որ, երբ իմացել է,  թե Սանասար Գաբրլեյանին ձերբակալել են, նա դիմել է գործով վկա Աշոտ Շուշանյանին եւ ասել, որ գտնի պլանշետը, որում կա «իգլայի» լուսանկարը եւ «կորցնի» այն։ Սամվել Բաբայանի խոսքով, դա ասել է, քանի որ չի ցանկացել, որ ավելորդ քաշքշուկերի մեջ ընկնի։ Իսկ երբ Աշոտը հարցրել է, հնարավոր է, որ Սանասար Գաբրիելյանը իր մասին ցուցմունքում բան ասի, ինքը պատասխանել է. «Ուզում ա երգի, թող իր վրա երգի»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ