News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Փողերի լվացման մեջ մեղադրվող, պաշտպանության բանակի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանն իրեն այդ դրվագով առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Սամվել Բաբայանը հայտարարեց, որ փողերի լվացում ինքը չի կատարել:

«Գումարն ինձ պարտք է եղել Վասիլին, Մոսկվայից է ուղարկել այդ գումարը, 30 հազարը մաս-մաս տվել է ինձ, մնացել էր 5 հազարը, որի մասին էլ Վասիլին ինձ ասել էր, որ ներկոտված ա: Ես զանգել եմ, տվել եմ ուրիշ մարդու, որ բերի, չի ստացվել, ավտոբուսն ա փչացել եւ այլն: Դրանից հետո ես զանգել եմ Կարեն Քոչարյանին, հարցրել եմ՝ կա՞ մարդ, որը կարող է բերել գումարը, ինքն էլ ճշտել ու ասել ա՝ կա, բերել ա հեռախոսի համար, ես էլ տվել եմ էդ համարն իմ Մոսկվայի ընկերոջը, որն էլ գումարը վերցրել ա ծրարով, տվել ավտոբուսի վարորդին: Ես բացատրել եմ, որ տալուց ցույց տան, որ էդ փողը ըտենց լաքոտ ա... իրենք բերել են էստեղ, ինքն էլ էստեղ ձերբակալվել ա: Մինչ էդ 4 հատ էդ գումարից ուղարկել են, տվել եմ Կարեն Քոչարյանին, որ տանի, տեսնի՝ լինում ա մաքրել, թե ոչ»,- ասաց Սամվել Բաբայանը՝ նշելով, որ ամբաստանյալներից միայն Կարեն Քոչարյանին է ճանաչում:

Ամբաստանյալը պատմեց, որ գումարը փոխելու, փոխանակելու խնդրանքով ոչ մեկին չի դիմել. «Ես միայն խնդրել եմ ճշտել՝ իսկական թղթադրամ է, թե ոչ, մեկ էլ էս «օրանժեվիյ, կարմիր ներկերը մաքրվում են, թե չէ: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Երբ ավտոբուսի վարորդին ձերբակալել են, զանգել եմ Մարատին, հարցրել՝ էդ փողը տեսե՞լ ես, իսկակա՞ն ա, թե՞ չէ, ինքն էլ ասել ա՝ արխային, գումար ա: Եթե ես իմանայի ձեր ասած գողացած լինելը, դա այլ հարց ա, բայց եթե ես տեղյակ չեմ... ես իմ ցուցմունքներում մատնանշել եմ, թե ում կողմից եմ ստացել, անուններն եմ տվել, հեռախոսի համարներն եմ տվել: Քննիչը գնում ա Մոսկվա, բայց էդ մարդկանց չի քննում, ասում ա՝ գողացված ա ու վերջ»:

Սամվել Բաբայանը նշեց, որ այդ գործով ավտոբուսի վարորդը ձերբակալվել է դեռեւս 2016թ. սեպտեմբերին, ի սկզբանե պարզ է եղել, որ այդ գումարը պետք է բերվեր իր համար, սակայն իրեն հարցաքննում են միայն 8 ամիս անց՝ 2017թ. ապրիլին:

«8 ամիս հետո բերել, շոու են սարքել, թե հրթիռ ա, փողերի լվացում ա, ամոթ ա, բայց ինձ համար էս օրենսդրական դաշտը պարզ ա: Երկրորդ, պետական մեղադրողը մեղադրանքում գրում ա՝ շրջանառությունից հանած գումար, բայց ունե՞ն նման փաստաթուղթ: Իհարկե, չունեն, գողության մասին նույնպես փաստ չկա, նման բան չկա»,- ասաց նա, ապա դիմեց մեղադրող Արամ Արամյանին. «Ես էլ 6 ամիս լսեմ հեռախոսդ, 100 հոդված կգտնեմ վրադ»:

Իր ցուցմունքի վերջում ՊԲ նախկին հրամանատարը կրկին պնդեց, որ այդ գումարն իրենն է եղել պարտքի դիմաց, սակայն փողերի լվացում, գողություն կամ օժանդակություն չի եղել: Մեղադրողի հարցին՝ նախապես ճշտել է պարտատիրոջից, թե այդ ներկանյութն ինչպես է առաջացել, Սամվել Բաբայանը նշեց, որ չի հետաքրքրվել. «Ինձ նախապես ասել ա, որ ներկանյութ կա, ես էլ ասացի՝ մի հատն ուղարկի, ուղարկել ա, ես էլ ստուգել եմ, տեսել եմ՝ կեղծ չի»:

Սամվել Բաբայանը նշեց, որ գաղտնալսած հեռախոսային խոսակցություններից մեծ մասը վերաբերում է տախտակի վաճառքին, որով ինքը զբաղվել է: Հարցին, թե ինչու այդ թղթադրամները բանկերում չի փորձել փոխանակել, Սամվել Բաբայանը նշեց, որ ինքը հետաքրքրվել է եւ պարզել, որ 20-25 տոկոս պահելու են:

«Դրա համար Կարենին խնդրել եմ, որ մարդ կգտնի, հասկանա՝ մաքրվում ա, թե ոչ, ինչի՞ 20-25 տոկոս կորցնեմ»,- նշեց ամբաստանյալը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ