News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բեյրութում կայացել է հայ-լիբանանյան գործարար համաժողովը, որին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովին ներկա է եղել Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Ֆարաոնը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել են շուրջ 200 գործարարներ Լիբանանից եւ Հայաստանից։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Կարայանն իր խոսքում ընգծել է, որ ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում Հայաստանում ներդրումներ իրականցնող գործարարների նկատմամբ, այն է՝ ամբողջական աջակցություն ներդրողին։

«Կցանկանայի եւս մեկ անգամ շեշտադրել ու վստահեցնել, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն եւ արտոնությունների լայն գործիքակազմից առաջարկելով կոնկրետ ներդրողի համար առավել արդյունավետ համախումբը», - ասել է Տնտեսական զարգացման եւ նեդրումների նախարարը։

«Կարծում եմ, Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայրը կարող է լավագույնս նպաստել մեր երկրների գործարար համայնքի ներուժի դրսեւորմանը, որը կարտահայտվի եւ՛ համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ եւ՛ միմյանց արտադրանքի առաջմղմամբ Հայաստանի, Լիբանանի եւ միջազգային այլ խոշոր շուկաներում»,- հավելել է Սուրեն Կարայանը։ Նախարարը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու վերաբերյալ։

Պետական կառույցի ներկայացուցիչներին, գործարարներին եւ համաժողովի պատվիրակներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային եւ գործարար միջավայրը։ Զեկույցով հանդես է եկել նաեւ KPMG ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը` ներկայացնելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ ավելի վաղ կնքված հուշագրով նախատեսված Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ KPMG-ի ուղեցույցը։

Լիբանանցի ներդրողներին հատկապես հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները, ոսկեգործության եւ զբոսաշրջության ոլորտները։

Համաժողովի ընթացքում հուշագիր է ստորագրվել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման եւ գործարար շրջանակների աշխատանքների դյուրացման նպատակով։

Մեկ այլ համագործակցության հուշագիր է կնքվել արդյունաբերական ոլորտում հայկական եւ լիբանանյան ընկերությունների միջեւ։

Կայացել են գործարարների միջեւ B2B հանդիպումներ։

Տեղեկացնենք, որ հոկտմբերի 26-31-ը նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Լիբանանում եւ Սիրիայում։

Պատվիրակության կազմում են՝ ՀՀ hատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը, Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ