News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանում ընդհանուր առմամբ մեծ գնաճ չկա: Հոկտեմբերի 30-ին լրագրողներ հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը մասնակցում էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովւմ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Նրա խոսքով՝ դինամիկային պետք է հետեւել արանքների ամբողջ զամբյուղում: «Դուք ասում եք՝ կարագը եւ միսը թանկացել են: Փոխարենը էժանացել են շաքարն ու բենզինը եւ ուրիշ շատ ապրանքներ»,- փորձեց մխիթարել Ջավադյանը:

Նա պարզաբանեց, որ ԿԲ-ն կարող է գնային մթնոլորտ թելադրել, սակայն կոնկրետ ապրանքների գների վրա չի կարող անմիջականորեն ազդել: Առանձին ապրանքների վրա կարող էին ներգործել համաշխարհային գների փոփոխությունները կամ ներքին կոնյունկտուրան, սակայն ընդհանուր առմամբ սաստիկ գնաճ չկա:

ԿԲ նախագահը նշեց, որ 2017 թվականի հոկտեմբերին 12-ամսյա ինֆլյացիան կազմել է 1,7 տոկոս, իսկ տարեվերջին ԿԲ-ն ակնկալում է 2,5-2,6 տոկոս: Արդեն 2018-ի վերջին  ԿԲ-ն ցանկանում է այն հասցնել թիրախային 4 տոկոսի մակարդակին: Սակայն դրանից պետք չէ վախենալ: «Անցյալ տարի մեզ մոտ ընդհանրապես դեֆլյացիա էր: Իսկ տնտեսության համար դա ընդհանրապես լավ չէ: Ներդրումներն ու աշխատատեղերն են կրճատվում: Մենք ձգտում ենք չափավոր ինֆլյացիոն ֆոնի: Եվ հիմա այն մեզ մոտ տարածաշրջանում ամենացածրն է»,- եզրափակեց ԿԲ նախագահը:

Նշենք, որ պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ 2017-ի առաջին 9 ամիսներին տավարի միսը թանկացել է 6,6 տոկոսով, կարագը՝ 18,7 տոկոսով: Իրականում, մեղմ ասած, պատկերը մի փոքր այլ է: Դրանում համոզվելու համար բավական է այցելել ցանկացած մթերային խանութ կամ շուկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ