News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 31-ին արեւմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 31-ին հնարավոր է, նոյեմբերի 1-2-ը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, նաեւ՝ քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +9+14,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +9+14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +6+8, ցերեկը` +12+14,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +9+14,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +10+15,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +13+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +9+14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+8, ցերեկը` +13+15,

Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +13+16,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +13+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +9+14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +13+16,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +9+12, ցերեկը` +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+11 ցերեկը` +10+14,

Արցախում՝ գիշերը` +8+11, ցերեկը՝ +15+19:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ